Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Շիրակն» ավելի մոտեցավ չեմպիոնությանը

«Շիրակն» ավելի  մոտեցավ  չեմպիոնությանը
30.04.2013 | 12:02

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 39-րդ տուրում նույն 2:0 հաշվով վստահ հաղթանակներ տարան թե առաջատարը` Գյումրու «Շիրակը», թե երկրորդ տեղում ընթացող «Միկան»: Երկուսն էլ` սեփական հարկի տակ: Հաղթանակը գյումրեցիներին հնարավորություն տվեց պահպանելու «Միկայից» ունեցած հինգ միավորի տարբերությունն ու ավելի ռեալ հավակնելու չեմպիոնական կոչմանը: Միայն ավելացնենք, որ «Շիրակի» մրցակիցն այս առաջնությունում չափազանց վատ հանդես եկող «Բանանցն» էր, «Միկայինը»` «ՈՒլիսը»:
Երրորդ-չորրորդ տեղերում գտնվող ու հավասար` 59-ական միավոր ունեցող «Գանձասարն» ու «Փյունիկը» միմյանց հետ մրցեցին Կապանում: Այստեղ գրանցվեց 1:1 արդյունք: Ինչ վերաբերում է Դիլիջանի «Իմպուլսին», արտագնա խաղում նրա մրցակիցն «Արարատն» էր: 2:1 հաշվով հաղթանակը դիլիջանցիներին հնարավորություն տվեց ակտիվում ունենալու 60 միավոր, հավասարվելու «Փյունիկին» ու «Գանձասարին»` արդեն իսկ հավասարի դիրքերից նրանց հետ պայքար մղելով մրցանակային երրորդ տեղի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ